Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

6 հրաշալի միջոց գրիպի դեմ. civilnet.am

6 հրաշալի միջոց գրիպի դեմ. civilnet.am

Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղամիջոցները միակ արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ձեզ ենք ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք զարմանալիորեն արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:

 

  1. Դդմի սերմեր
    Սրանք լի են ցինկով, որն արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ:  Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:

  2. Թունաձուկ
    Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունաձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:

  3. Սունկ
    Սրանք լի են բետա-գլյուկանով, որն օգնում է մարմնին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով:

  4. Քաղցր կարտոֆիլ
    Սա հարուստ է A վիտամինով, որն իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:

  5. Կանաչ թեյ
    Աշնանային անձրևոտ երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնենք կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղվի օգտակարի հետ:  

  6. Մածուն, յոգուրտ, կեֆիր
    Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ:

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. article.spbmy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ